Փետրվարի 3-ին` ժամը 03։46-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։