Լեդի Գագան սեփական սոցիալական ցանցն է ստեղծել, որը նախատեսված է իր երկրպագուների համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Wrap-ը, ծառայությունն ստացել է LittleMonsters («Փոքրիկ հրեշներ») անվանումը, քանի որ հենց այդպես է սիրում անվանել իր երկրպագուներին Լեդի Գագան:

Ներկայումս LittleMonsters.com կայքը թեստավորման փուլում է: Ովքեր կցանկանան մասնակցել թեստավորմանը, պետք է ներկայացնեն իրենց էլելկտրոնային փոստի հասցեն, որից հետո իրենց e-mail-ին կայքում գրանցվելու հրավեր կստանան:

Որոշ գերակտիվ երկրպագուներ, որոնք արդեն հասցրել են մասնակցել թեստավորմանը, նշում են, որ իր ֆունկցիոնալ հնարավորություններով LittleMonsters.com-ը նման է Pinterest-ի սերվերին:

Նոր սոցիալական ցանցում գրանցվածները կարող են միմյանց լուսանկարներ ու տեսահոլովակներ փոխանցել: