Մարդու ազգանունի արտասանությունն ու հնչերանգը հաջողության բանալի են հանդիսանում: Նման եզրահանգման են եկել Մելբուռնի համալսարանին կից հոգեբանության դպրոցի մասնագետները:

Ինչպես հաղորդում է  News.com.au-ն, գաղտնիքը նրանում է, որ ինչպես արտասանվում է ազգանունը, այնպես էլ շրջապատն ընդունում է մարդուն: Պարզվել է, որ հեշտ արտասանվող ազգանուններ ունեցողներն ավելի հաճախ են հաջողության հասնում աշխատանքում:

Այս եզրահանգումները հրապարկվել են Journal of Experimental Social Psychology –ում` տասնյակ ազգանունների ուսումնասիրությունից հետո: