Հունաստանի կառավարությունում «Ժողովրդական ուղղափառ կոչ» կուսակցությունը ներկայացնող տրանսպորտի նախարար Մակիս Վորիդիսը, զարգացման փոխնախարար Ադոնիս Գեորգիադիսը եւ գյուղատնտեսության փոխնախարար Աստերիոս Ռոդուլիսը հրաժարական են ներկայացրել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», տղամարդկանց միացել է նաեւ կին պաշտոնյաներից սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող փոխարտգործնախարար Մարիլիզա Քսենոյանակոպուլուն:
Զանգվածային հրաժարականների պատճառը Հունաստանի եւ Եվրամիության միջեւ նոր վարկային համաձայնագրի վերաբերյալ անհամաձայնությունն է:
«Ժողովրդական ուղղափառ կոչ» կուսակցության ղեկավար Յորգոս Կարաձաֆերիսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է քվերակելու ԵՄ հետ վարկային համաձայնագրին, որը նախատեսում է 130 մլրդ դրամի վարկի տրամադրում` ծախսերի կրճատման դիմաց:
Նշվում է սակայն, որ այս կուսակացությունը խորհրդարանում փոքրամասնություն է` 300-ից միայն 16 տեղ է զբաղեցնում, եւ նրանց դեմ ձայները լուրջ ազդեցություն չեն ունենա:




























