Գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչու են մարդիկ այդքան դժվարությամբ հրաժարվում ծխելուց: Պարզվում է, ծխելու վնասակար սովորությունը օրգանիզմը նմանեցնում է թմրանյութ օգտագործելուն, սեքսին ու սնունդ ընդունելուն:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, Բեյլորի անվան բժշկական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը թողնելու փորձերի ժամանակ հենց դոպամինի մակարդակի նվազեցումն է հանգեցնում դժվարությունների առաջացման:

Դոպամինը ուղեղում քիմիական միջնորդ է, որը կարեւոր դեր է խաղում մոտիվացիայի տեսանկյունից: Դոպամինի հիմնական խնդիրն է օրգանիզմն ուղղորդել հաճույք պարգեւող երեւույթների վրա: Ապացուցված է, որ ծխելիս օրգանիզմը դոպամին է արձակում: Համապատասխանաբար, երբ մարդը թողնում է ծխելը, այդ միացման սովորական մակարդակն ընկնում է: