Չինաստանի Ցզյանսու նահանգում կամրջի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի։ Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նախկինում անհետ կորած համարվող երեք զոհվածների մարմինները։ Ավելի վաղ հաղորդվել է երկու զոհի մասին։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 2-ի երեկոյան։ Յանչեն քաղաքում փլուզվել է կառուցվող երկաթուղային կամրջի կամարային թռիչքը։ Ինժեներական աշխատանքներն իրականացնում է Չինաստանի երկաթուղային շինարարական կորպորացիայի 12-րդ բյուրոն։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտված են։ Կամրջի փլուզման պատճառները պարզվում են։