Աշխարհահռչակ Eastman Kodak ընկերությունը հայտարարել է գրպանի տեսախցիկների, թվային ֆոտոխցիկների արտադրությունից հրաժարվելու մասին: Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Kodak-ում որոշել են դադարեցնել այդ ապրանքների արտադրությունը մինչեւ այս տարվա կեսը: Ընկերությունը մտադիր է ուշադրությունը սեւեռել ավելի շահութաբեր եւ հեռանկարային ոլորտների վրա, ինչպիսիք են լուսակարների տպագրումը եւ շթային տպիչների արտադրությունը:

Kodak-ի ներկայացուցիչները պնդում են, որ ընկերությունը կշարունակի տեխնիկական օժանդակություն ցուցաբերել արտադրությունից հանված ապրանքներին: