Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Հարավարևմտյան քամու պոռթկումները տեղ-տեղ կհասնեն 13-16 մ/վ-ի: Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, սակայն ուրբաթ օրվանից կիրակի նույնքանով կբարձրանա։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և անձրևի տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -1-4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1-3,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,
Լոռիում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +1+4,
Տավուշում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1-4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +2+5,
Արարատում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+7,
Արմավիրում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ 0+3:





























