Մենք մնում ենք խոնարհ մեր եկեղեցու հանդեպ և ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին. Եկեղեցին, կարծում եմ՝ ունի բոլոր հնարավորությունները իր կարծիքը ասելու, տարածելու։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին և իրենց արձագանքին։

«Բացի դրանից, եկեղեցին  ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, որոնք եկեղեցու սպասավորների մեծամասնության կարծիքով խախտում են օրենքներ:

Բա եկեղեցին իր ներքին կանոնակարգով չղեկավարի, ումո՞վ ղեկավարի։ Լավ, հիմա ի՞նչ եք ուզում: Ունե՞ք ավտոմատ, արի վերցնենք, գնանք»,–ասաց նա։