ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս բանակցություններ է վարում Իրանի հետ։

«Այո, մենք ներկայումս բանակցություններ ենք վարում նրանց հետ», - հաստատել է Թրամփը Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ՝ պատասխանելով մամուլի հարցին։

Փետրվարի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են արագ հասնել արդար միջուկային համաձայնագրի։

Նախորդ օրը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ թուլացնելու միջուկային լարվածությունը՝ Միացյալ Նահանգների կողմից փոխադարձ քայլերի դիմաց։ Նա հայտարարել է, որ Իրանը քննարկում է ուրանի հարստացման մակարդակը ներկայիս 60%-ից 20% նվազեցնելու հարցը, եթե Վաշինգտոնը ցուցաբերի փոխզիջման պատրաստակամություն։ Նա նաև կրկնել է, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, և որ ուրանի մինչև 60% հարստացումը ծառայում է ազգային անվտանգության ամրապնդմանը և միջազգային հանրության հետ ապագա երկխոսության համար բանակցային դիրքի ստեղծմանը։