21-ամյա ինդոնեզուհին Աչեհ նահանգում գիտակցությունը կորցրել է հրապարակային մտրակահարության ժամանակ, որին նրան ենթարկել են «անբարո վարքագծի» համար, հայտնում է BBC-ն։
Ինդոնեզիայում միայն Աչեհում են գործում Շարիաթի օրենքները։ Դրանց համապատասխան՝ որպես պատիժ տարբեր հանցագործությունների համար կիրառվում է հրապարակային մտրակահարություն։ Այսպես, արտամուսնական սեքսը պատժվում է 100 հարվածով, իսկ ալկոհոլի օգտագործումը՝ 40: Աղջկան մեղավոր են ճանաչել երկու զանցանքների մեջ և դատապարտել 140 հարվածի: Նրա զուգընկերը նույնատիպ պատիժ է ստացել։
Կինը մտրակիհարվածների ժամանակ լաց է եղել, ապա կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա։




























