Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Ողջաբերդ բնակավայրի 1-ին փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սպարտակ Բ.-ի վարած «Kia» մակնիշի և 54-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Opel-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Գառնու բժշկական ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել է փայտե էլեկտրասյունը, բախվել ծառին և հայտնվել բնակչի քարե պարսպի մոտ, «Opel»-ն էլ բախվել է երկաթե ճաղավանդակին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։