Ֆիլիպինների հարավում գտնվող Բոնգաո քաղաքի բնակելի թաղամասերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մոտ 1000 տուն է այրվել, հայտնում է GMA News հեռուստաալիքը:

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհը սկսվել է երեքշաբթի երեկոյան՝ տեղական ժամանակով 22:00-ից հետո և այն հաջողվել է մեկուսացնել միայն չորեքշաբթի գիշերը՝ ժամը 02:00-ին: Կրակի արագ տարածման պատճառը եղել է ուժեղ քամին: Հրդեհը, որի հավանական պատճառը կարող էր լինել կարճ միացումը, վնասել է նաև մի քանի հետիոտնային կամուրջներ, ինչը դժվարացրել է փրկարարների և հրշեջների աշխատանքը: Թաղամասի բնակիչները տարհանվել են: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: