Աֆղանստանում 2025 թվականին հակահետևակային ականների և զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 87 մարդ, ևս 333-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի Արտակարգ իրավիճակների ազգային վարչության ներկայացուցիչ Մոհամմադ Յուսուֆ Համմադին։
Նրա տեղեկություններով՝ անցյալ տարի երկրի տարածքում տեղի է ունեցել ականների և չպայթած արկերի պայթյունի 193 միջադեպ։ Դրանց հետևանքով զոհվածների 67,5%-ը երեխաներ են։
2025 թվականին Աֆղանստանում ականազերծվել է 58 կմ² ականապատ դաշտ, սակայն երկրի ավելի քան 160 հազար կմ² տարածքում շարունակում են մնալ հակահետևակային ականներ և պայթուցիկ զինամթերք։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝ ականների և զինամթերքի պայթյուններից զոհվածների թվով։ 1998 թվականին համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է տասնամյա ծրագիր՝ աֆղանական տարածքում ականների վերացման համար։ Այն չի իրականացվել Աֆղանստանում շարունակվող ռազմական գործողությունների և ֆինանսավորման պակասի պատճառով։





























