Համաձայն եմ, որ աղքատության մասով մենք որոշակիորեն շեղվել ենք մեր ծրագրից։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց իշխանությունը խոստացել էր կիսով չափ նվազեցնել աղքատությունը, սակայն այն 26 տոկոսից իջել է մինչեւ 21 տոկոս։
«Չնայած մենք նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, ինչը ծայրահեղ աղքատության վերացմանն ւողղված քայլ էր, բայց ամեն դեպքում ունենք մի իրավիճակ, երբ մեր խոստումները, ավոք սրտի, ոչ ամբողջությամբ ենք կատարել։ Պատճառները բազմազան են։
Մենք այդ խոստումները տվել ենք մեր ընտրողներին, և երբ կգա նախընտրական շրջանը, և մենք հանդես կգանք հաջորդ 5 տարվա ոստումներով, բնականաբար, նաև պատասխանելու ենք այն հարցին, թե մեր նախկին խոստումների որ մասն ենք կատարել, որ մասը չենք կատարել, և եթե ինչ–որ մաս չենք կատարել, դրա փոխարեն ինչ ենք կատարել կամ ինչու չենք կատարել»։











