Հայ-թուրքական սահմանը  երրորդ երկրների  քաղաքացիների համար կբացվի մարտին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։

«Հայ-թուրքական սահմանը, ինչպես սպասվում է, մարտին  կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի տևողությունը կախված է Թուրքիայի ձեռնարկած քայլերից»,- գրել է Փայլյանը։