Աբու Դաբիում մեկնարկել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության արարողությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում են մրցանակաբաշխությանը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են։ Բանակցություններին ներկա են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: