Վերաքննիչ քրեական դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը կհրապարակի փետրվարը 6-ին ժամը 15:00-ին։

Նիստը նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Դատական կազմում ընդգրկված են նաև Նարինե Հովակիմյանը և Վաչե Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։

Հատկանշական է, որ 2020 և 2023 թվականներին Միքայել արքեպիսկոպոսը նմանատիպ հայտարարություններ է արել ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին, սակայն այն ժամանակ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման մեջ տեսնում են քաղաքական դրդապատճառներ: Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է քրեական հետապնդումը հարուցվել միայն 2025 թվականին՝ 2024 թվականին արված հայտարարության համար, այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է հետապնդել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին: