Փետրվարի 4-ին՝ ժամը 22։33-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Zil» մակնիշի բեռնատարի վարորդը և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Zil»  մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։