Փետրվարի 4-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց՝ այդ կերպ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հետախուզական խմբի պարեկները ժամերի ընթացքում պարզել են նշված Opel-ի համարանիշները, կարճ ժամանակում այն հայտնաբերել և տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ պարեկներն ձեռք են բերել լինում «Opel»-ի վարորդի կողմից խախտումը կատարելու տեսագրությունը։