ԱՄՆ ռազմածովային ուժերը ափամերձ պաշտպանության «Ինդեփենդենս» դասի նավն անվանել են Արիզոնայի նախկին կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի անունով:
Նավի անվանակոչման արարողությունը կայացել է փետրվարի 10-ին: Նա ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության մեջ 13-րդ մարդն է դարձել, որի անունը կենդանության օրոք տրվել է նավին, հաղորդում է AP-ը:.
Փետրվարի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է նաեւ, որ ստորագրել է Գիֆորդսի մասնակցությամբ ստեղծած վերջին օրինագիծը:
Հիշեցնենք, որ Գաբրիել Գիֆորդսը գլխից վիրավորվել էր 2011 թվականի հունվարի 8-ի հանդիպման ժամանակ: Հարձակման արդյունքում մահացել էր 6 մարդ, ներառյալ դաշնային դատավորը եւ իննամյա աղջիկը, 13 մարդ վիրավորվել էր, այդ թվում` կոնգրեսականը: Գիֆորդսի պատվին նավի կառուցման հովանավորն է դարձել Ռոքսանա Գրինը` կոնգրեսականի դեմ մահափորձի արդյունքում մահացած աղջնակի մայրը:
Վիրավորվելուց մի քանի ամիս անց Գիֆորդսն սկսել է խոսել եւ քայլել, սակայն 2012 թվականի հունվարի 22-ին հայտարարել է Կոնգրեսը թողնելու որոշման մասին: Հունվարի 25-ին նրա հրաժարականն ընդունվել է:




























