NASA-ի տիեզերանավորդները Միջազգային տիեզերական կայանից արված լուսանկարներից տեսահոլովակ են պատրաստել:
Երկրից շուրջ 380 կմ բարձրության վրա նրանք նկարահանել են անսովոր պայծառ հյուսիսափայլը, որն առաջացել է հունվարի վերջի գեոմագնիսական փոթորկի արդյունքում:
Լուսանկարներում կարելի է տեսնել հորիզոնի վրայի կապտաերկնագույն ծուխը` գիշերային երկնքի եւ ամերիկյան քաղաքների վառ լույսերի ֆոնին, գրում է Sky News-ը:
Ավելի վաղ Սկանդինավյան երկրների, Իսլանդիայի եւ Գրենլանդիայի դիտորդները հրապարակել էին հունվարյան հյուսիսափայլի լուսանկարները:











