Փետրվարի 5-ին վերադարձվել են 157 ռուս զինծառայողներ, որոնց փոխարեն փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 157 ռազմագերիներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Բացի այդ, վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացիներ՝ Կուրսկի մարզի բնակիչներ։

Ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր են գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները և ԱՄՆ-ն»,- նշվում է հաղորդագրության մեջ։