Հայաստանի իշխանությունը կայացրել է որոշում, որը կարող է կործանարար լինել մեր պետականության համար։ Մեծամորի ատոմակայանին փոխարինելու է գալիս փոքր մոդուլային ռեակտորների անհայտ տեխնոլոգիան։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Մենք ունենք ատոմակայան, որը տալիս է մեզ էներգետիկ անկախություն եւ անվտանգություն։ Ի՞նչ են ուզում անել մեր թշնամիները, որ փակենք մեր ատոմակայանը ու դրա համար սոուս է պետք, մոդուլային առտոմակայան ։ Աշխարհում գործող մոդուլային ատոմակայան չկա, սուզանավի վրա կա, բայց ասել, որ մենք փակում ենք ու ունենք նոր ատոմակայան, սա խայտառակություն է։ Արդյո՞ք սա զուտ ինժեներական ընտրություն է, թե՞ աշխարհաքաղաքական հրահանգ՝ ուղղված Ռուսաստանի հետ ատոմային կապերի վերջնական խզմանը։ ՄԱԿ-ի փորձագետները պնդում են՝ Հայաստանը գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, իսկ Փաշինյանի կաբինետը զոհաբերում է մեր էներգետիկ ինքնիշխանությունը։ Այն ժամանակ, երբ Թուրքիան ռուսական միջոցներով կառուցում է հզոր «Աքքույու» ատոմակայանը, Հայաստանը կանգնած է սեփական ռազմավարական օբյեկտը փակելու և թշնամուց կախվածության մեջ ընկնելու վտանգի առաջ»,– ասել է նա։
Մանրամասները տեսանյութում։











