Մեկ տարվա ընթացքում ես վերջ դրեցի ութ դաժան պատերազմների՝ Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի, Իսրայելի և Իրանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հայստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերաբերյալ նախագահ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Ես 10 տարի աշխատել եմ դրա վրա՝ այդ պատերազմին վերջ դնելու համար։ Ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց»։ Ես դա արեցի»,- նշել է Թրամփը։

«Նրանք (նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին - խմբ.) շատ լավ առաջնորդներ են։ Նրանք միայն միմյանց դեմ կռվել գիտեին։ Նրանք միմյանց դեմ կռվել են երկար տարիներ, դա է այն ամենը, ինչ նրանք գիտեին։ Մենք բավականին արագ կարգավորեցինք իրավիճակը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։