Բաքվում İdrak լիցեյի 10-րդ դասարանի աշակերտը որսորդական հրացանով կրակել է ուսուցչին, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այժմ իրավապահ մարմիններն աշխատում են դեպքի վայրում։

Լրատվամիջոցները նշել են, որ տուժածը՝ մաթեմատիկայի ուսուցիչը, տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Պատճառները, որոնք դրդել են աշակերտին կրակել ուսուցչին, չեն նշվել։