Ճապոնիայի հյուսիսում եւ Ճապոնական ծովի ափին հունվարի 20-ին տեղացած առատ ձյան զոհերի թիվը հասել է 42-ի։ Այս մասին է վկայում Ճապոնիայի հրշեջ եւ փրկարարական վարչության կայքում հրապարակված վիճակագրությունը։
Ձմռան սկզբից ի վեր, տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների հիման վրա, զոհերի թիվը հասել է 65-ի։ Մահացածների թվում են ձյուն մաքրելիս տանիքներից ընկածները, ինչպես նաեւ նրանք, որոնց ինքնազգացողությունը վատացել է ճանապարհներն ու արահետները մաքրելիս։ Ամենաշատ մահացությունները գրանցվել են Նիիգատա պրեֆեկտուրայում (15) եւ Ակիտա պրեֆեկտուրայում (8)։ Ակիտայում եւ Աոմորիում մահացել է եւս հինգ մարդ, իսկ Հոկայդոյում՝ չորս։ Մահացության դեպքեր են գրանցվել նաեւ Նագանո, Սիմանե, Իվատե, Ֆուկուի պրեֆեկտուրաներում եւ Կիոտոյում։
Բացի այդ, ձյան հետեւանքներից տուժել է 444 մարդ, որոնցից 156-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Վերջին շաբաթներին հատկապես առատ ձյան տեղումներ են գրանցվել Ճապոնիայի մի քանի պրեֆեկտուրաներում (հիմնականում՝ Նիիգատա, Հոկայդո, Ակիտա եւ Յամագատա)։ Բնակչությանն օգնելու համար ուղարկվել են բանակային ստորաբաժանումներ։





























