ԱՄՆ զինված ուժերը հայտնել ենենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավին հարվածելու մասին: Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում տեղի ունեցած հարվածի հետեւանքով սպանվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող երկու անձ, հինգշաբթի՝ փետրվարի 5-ին, X հարթակում հայտնել է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի գծով ԱՄՆ հարավային հրամանատարությունը:
«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթացել է Խաղաղ օվկիանոսի արեւելյան հատվածում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղով եւ ներգրավված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություններում»,- նշվել է հայտարարության մեջ: Նշվել է նաեւ, որ գործողության ընթացքում «ամերիկացի զինծառայողներ չեն վիրավորվել»: ԱՄՆ զինված ուժերը, սակայն, որեւէ ապացույց չեն ներկայացրել, որ լուսանկարում պատկերված է թմրանյութեր տեղափոխող նավ:





























