Վերաքննիչ դատարանի նիստում քննվում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը։ Նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Կոլեգիայի կազմում են նաեւ Նարինե Հովակիմյանը եւ Վաչե Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նրան մեղադրում են այն բանում, որ «մեծ թվով կողմնակիցներ ունենալով՝ նա 2024թ․ փետրվարի 3-ին, իսկ հետո 2025թ․ հունիսի 21-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, իշխանությունը զավթելու հրապարակային կոչ է արել»։