Ռումինացի եւ ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են ռումինացի խարդախների ավազակախմբի, որը երկու տարի շարունակ Փարիզի Դիսնեյլենդի տոմսերի վերավաճառքով է զբաղված եղել: Հայտնի ատրակցիոնին հասցված վնասի չափը գնահատվում է 100 հազ. եվրո:
Հանցագործները լավ մշաված սխեմայով են աշխատել. սկզբում նրանք գողացել են օտարերկրացիների պլաստիկ քարտերի տվյալները` հիմնականում Ռումինիա ժամանած ամերիկացիների, որոնց հաշիվներին միշտ մեծ գումարներ են լինում: Այնուհետեւ քարտերի համարներով համացանցի միջոցով Դիսնեյլենդի տոմսեր են ձեռք բերել եւ վերավաճառել Ռումինիայում:
Երբ քարտի ապօրինի օգտագործման փաստը հաստատվել է, Դիսնեյլենդի տնօրինությունը չեղյալ է համարել վաճառված տոմսը, որը, սակայն այդ ընթացքում արդեն վերավաճառվել է: Արդյունքում հարյուրավոր մարդիկ զրկվել են Դինսնեյլենդ այցելելու հնարավորությունից:
Դիսնեյլենդի ղեկավարությունը դիմել էր իրավապահներին: Մեկ տարվա հատաքննությունից հետո նրանց հաջողվել է ձերբակակել խարդախներին, ովքեր էքստրադիցիայի կենթարկվեն Ֆրանսիա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























