Փետրվարի 7-ին հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները լեռներում տեղ-տեղ կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն։ Տեղ-տեղ հարավարեւմտյան քամու ուժգնությունը կհասնի 13-16 մ/վրկ-ի։ Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը սպասվում են կարճատեւ տեղումներ անձրեւի եւ թաց ձյան տեսքով, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +6+8։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+4, 

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+11,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+12,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7,

Արարատում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+9, 

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+8, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12։