Կազմվել է աշխարհում ամենաթանկ ճաշատեսակների ցուցակը, որում ներառված են ամենապարզ կարտոֆիլը, խինկալին, սուրճը եւ սնկերը:
Այսպես, աշխարհում ամենաթանկ խինկալին կապույտ գույնի է, իսկ 8 խինկալուց բաղկացած ճաշատեսակն արժի 2400 դոլար: Ճիշտ է, այդ խինկալիները պատրաստվում են հորթի փափուկ մսից, խոզի մսից, սաղմոն եւ ջահ-ձկներից, վերջինս էլ ճաշատեսակին տալիս է կապույտ գույնը:
Ամենաթանկ համեմունքն է զաֆրանը, որի կիլոգրամը վաճառվում է 6 հազար դոլարով, իսկ ամենաթանկ սունկը տրյուֆելներն են, որի ամեն մի հատն աճուրդում վաճառվում է հազար դոլարով:
Ցուցակում են հայտնվել նաեւ «La Bonnotte» տեսակի կարտոֆիլը` 1 կգ-ը 500 եվրո, եւ ճապոնական Վագիու տեսակի կովերի փափկամիսը ( մեկ մասնաբաժինը 1000 դոլար):
200 դոլարանոց von Essen Platinum Club Sandwich սենդվիչի մեջ դնում են իբերիական խոզի ապխտած միս, սպիտակ տրյուֆելներ, լորի ձվեր, իտալական չորացրած լոլիկներ եւ այլն:
8300 եվրո արժեցող Luis XIII պիցան պատրաստվում է մոցարելա բուֆալո պանրից, կարմիր ծովախեցգետնից, երեք տեսակի խավիարից, խեցգետնի ձողիկներից եւ ավստրալական վարդագույն Murray River աղից:
1000 դոլարանոց խավիարով ձվածեղը պատրաստում են ձվերից, ծովախեցգետնից, կարտոֆիլից եւ զարդարում են խավիարով, գրում է tsn-ը:
800 եվրո արժեցող Florette Sea & Earth աղցանը պատրաստում են սպիտակ խավիարից, Կոռնոուլյան խեցգետնից, հազարից եւ կարմիր պղպեղով զեյթունի ձեթից, տրյուֆելներից, կարտոֆիլից եւ լոբուց:
Ամենաթանկ ըմպելիքներ են ճանաչվել Kopi Luwak տեսակի սուրճը` 1 կգ-ը 400 դոլար, եւ Դահունպաո թեյը` 1 կգ-ը 685 հազար դոլար:

































