Վրաստանում լույս շաբաթ օրվա` փետրվարի  11-ի  գիշերը ուժեղ սառնամանիքներից երկու մարդ է զոհվել:

Մեկ մարդ Թբիլիսիի ուժեղ սառնամանիքներին է զոհ դարձել. բժիշկները չեն կարողացել փրկել շաբաթ գիշերը Թբիլիսիի Այրվածքային կենտրոն վերջույթների ուժեղ ցրտահարությամբ տեղափոխված երկու անձանցից մեկի կյանքը: Նշվում է միայն մահացածի տարիքը` 45 տարեկան, անունը չի նշվում:

Երկրորդ տուժածը դեռեւս վիրաբուժական բաժանմունքում է, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Նրանք երկուսն էլ անտուն են եղել եւ սառել են փողոցում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»` հղում անելով հեռուստատեսությանը:

Եվս մեկ մարդ մահացել է Օզուրգեթիի շրջկենտրոնում (Արեւմտյան Վրաստան):