Էնքան լավ տեղ է, որ չեմ ուզում այդտեղից դուրս գամ, թանգարան տեղը է։ Այս մասին, դատարանի դահլիճում, լրագրողների հետ զրույցում հեգնանքով նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ նկատի ունենալով իր խուցը։
Լրագրողներից տեղեկանալով, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը փորաինել են տնային կալանքով, քաղաքապետն ասաց. «Թողի՞ն Աջապահյանին, լավ է, փառք Աստծո»։
Դիտարկմանը, որ մնաց իրեն ազատեն, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ե՞ս, ես ուրիշ եմ, ընձնից շատ կվախենան, բայց չգիտեն, որ ես ստեղից էլ իմ գործը կէնեմ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 6–ին, շարունակվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:
ակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում:




























