Փետրվարի 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արեւելյան շրջաններում, փետրվարի 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, փետրվարի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, 11-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի 7-12, ցերեկը` 3-5 աստիճանով, 15-ին նույնքանով կբարձրանա:

Երեւանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին հնարավոր է թույլ ձյուն:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի