Հայտնի անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու սկանդալային գործի շրջանակում Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են Sun թերթի հինգ աշխատակիցներ:

Թերթի սեփականատեր News Corporation-ը հայտնել է, որ նրանք ձերբակալվել են տներում եւ աշխատավայրում կատարված խուզարկություններից հետո: Սքոթլանդ յարդից էլ տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ հետաքննության շրջանակում ութ մարդ է ձերբակալվել:

Ձերբակալությունները տեղի են ունեցել ոստիկանական Elveden օպերացիայի շրջանակում, որն սկսվել էր 2011թ. ամռանը` լրագրողների  գործունեության ապօրինի մեթոդների հետ կապված, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք,  որ սկանդալի կենտրոնում էր հայտնվել News of the World տաբլոիդը, որը փաստորեն  Sun-ի կիրակնօրյա թողարկումն էր եւ որը դրա արդյունքում փակվեց: Ոստիկանությունը երկու զուգահեռ հետաքննություն էր իրականացնում` հեռախոսների գաղտնասլման եւ ոստիկանության հնարավոր կաշառման վերաբերյալ:

Հունվարի վերջին ձերբակալվեցին Սքոթլանդ յարդի 29-ամյա մի սպա եւ պարբերականի չորս աշխատակիցներ: