Ռուսաստանը դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Սիրիայի հարցով նոր բանաձեւի քննարկմանը:
«Մենք չենք կարող աջակցել սիրիական հարցը ՄԱԿ Գլխավոր վեհաժողով տեղափոխելուն` բանաձեւի նախագծի նույն անհավասարակշիռ բովանդակությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան տարածել էր բանաձեւի նախագիծ, որը ենթադրում է Սիրիայի հարցով արաբական ծրագրի աջակցություն: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ՄԱԿ ԱԽ-ում նմանօրինակ նախագիծն արգելափակելուց մեկ շաբաթ անց: Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում վետոյի իրավունքը չի գործում: Սական ԳՎ-ին ներկայացվող նախագիծը խորհրդատվական բնույթ ունի, ոչ թե պարտադիր, ինչպես ԱԽ-ին ներկայացված նախագիծը:
Al-Arabiya հեռուստաալիքի տվյալներով, նախագիծը Գլխավոր վեհաժողովի օրակարգում կընդգրկվի փետրվարի 13-ին:




























