Երեւանի բոլոր վարչական շրջաններում փետրվարի 10-ի լույս 1-ի գիշերը, ձյան տեղումների դադարից հետո էլ շարունակվել են մաքրման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած գիշերվա ընթացքում համապատասխան մեքենամեխանիզմներով նախ գլխավոր եւ երկրորդական փողոցներում մաքրվել եւ փողոցների որոշակի հատվածներում կուտակվել են տեղացած ձյան առկա շերտերը, իսկ վաղ առավոտից սկսած կազմակերպվել ու շարունակվում է դրանց տեղափոխման աշխատանքները: Բացի այդ, վաղ առավոտից սկսվել եւ շարունակվում է նաեւ մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները: Այս աշխատանքներում ներգրավված են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկություններն` իրենց տեխնիկական եւ մարդկային ամբողջ ռեսուրսներով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ աշխատանքներն իրականացնել ամենօրյա ռեժիմով, մինչեւ ձնից ամբողջությամբ մաքրվեն մայթերն ու բակային տարածքները:




























