Իրանը լայնածավալ ծրագիր է պատրաստել՝ ԱՄՆ զինված ուժերին հակազդելու և համաշխարհային տնտեսության վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին գրում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։
Tasnim-ի տվյալներով, ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Իրանը մի քանի ժամվա ընթացքում բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ կհասցնի ամերիկյան ռազմական օբյեկտներին ամբողջ տարածաշրջանում՝ ընդլայնելով հակամարտության գոտին իր սահմաններից դուրս։
Թեհրանը նաև հույս է դնում իր կիբերպատերազմի հնարավորությունների վրա՝ հարվածներ հասցնելով ԱՄՆ-ի լոգիստիկային, խափանելով հրամանատարության և կառավարման համակարգը, ստեղծելով քաոս այն երկրներում, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը մշակել են «պարսի» մարտավարություն՝ փոքր նավակների հարձակումներ, որոնք զինված են հրթիռներով և տորպեդներով, մեծ ռազմական նավերը ծանրաբեռնելու և ճնշելու նպատակով։ Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է նավթի գները բարձրացնել մինչև մեկ բարելի համար 200 դոլարից ավելի, ինչը լուրջ վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը և կուժեղացնի ճնշումը Վաշինգտոնի վրա։
Հոսեյն Շարիաթմադարին հայտարարել է, որ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը ամերիկյան, ֆրանսիական, բրիտանական և գերմանական նավերի համար։
Իրանի ռազմավարական նպատակն է՝ ԱՄՆ-ի համար անկայուն բազմաշերտ հակամարտություն ստեղծել՝ ստիպելով ամերիկյան ուժերին միաժամանակ ճնշման բախվել Լիբանանում, Եմենում, Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում, միաժամանակ պաշտպանելով դաշնակիցներին Պարսից ծոցում և ապահովելով ծովային ուղիների անվտանգությունը։





























