Ռուսաստանում դեռահասի հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել. Մոսկվայում 15-ամյա Յանա Սիվակովան նետվել է 24-րդ հարկից:  Վերջին  երկու շաբաթվա ընթացքում սա դեռահասների ինքնասպանության արդեն վեցերորդ դեպքն է:

Life News-ի տվյալներով,  աղջկա գրպաններում որեւէ երկտող չի եղել: Ըստ պարբերականի` նա որոշել է վերջ տալ կյանքին` հոր հետ վեճից հետո:

Աղջկա պապը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է, որ երեխան մեծացել է առանց մոր, ով ընտանիքը լքել է, երբ նա երեք տարեկան էր: Որոշ ժամանակ անց, հայրը երկրորդ անգամ է ամուսնացել:  Հարուցվել է քրեական գործ` «ինքնասպանության հասցնելու» հոդվածի հանգամանքներով:

Հիշեցնենք, որ նույնանման դեպք էր գրանցվել փետրվարի 7-ին. Մոսկվայի շրջանի Լոբնե քաղաքում 14-ամյա Լիզա Պեցիլյան եւ Նաստյա Կորոլյովան ձեռք ձեռքի նետվել էին 16-հարկանի տան տանիքից: