Զոհվածի մայրը բորբոքվեց, երբ իմացավ, որ Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում։

«Ո՞նց չեմ տեսել, իմանայի՝ էստեղ է էս սրբապիղծը, ես չէի մտնի, էս եկեղեցին էլ պղծվեց փաստորեն։ Եկեղեցին դարեր շարունակ մեր սրբավայրն է եղել, մեր պաշտպանը, իսկ էսօր էս սրբապիղծիը եկել է, որ եկեղեցու գանձերն էլ տանի, լցնի պետբյուջե, տա ոստիկաններին, որ իրեն պաշտպանեն։ Նիկոլի ներկայությունն ինձ խանգարում է։ Փաշինյանն ինչ եկել է իշխանության, էնքան սոված են եղել, որ մինչեւ հիմա չեն կշտանում, դրա փորն էդ ինչ փոր ա, որ մինչեւ հիմա չի կշտանում, Ալիեւն էլ էդքան տալիս ա, մեկ ա չեն կշտանում»,– NEWS.am–ի թղթակցին ասաց տարեց կինը։