Անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ:

Տանտերերի կազմում երկու գնդակ խփեց անգլիացի Ուեյն Ռունին, իսկ հյուրերից  աչքի ընկավ ուրուգվայցի Լուիս Սուարեսը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 57 միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթին» վաղը, փետրվարի 12-ին կհյուրընկալվի «Աստոն Վիլային»:

Անգլիայի առաջնություն. 25-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1

Ռունի, 47, 50 - Սուարես, 80