Լոս Անջելեսում բողոքի ակցիա է տեղի ունեցել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։  Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Ոչ Նիկոլի «բարեփոխմանը. STOP», «Ոչ եկեղեցու պառակտմանը. STOP», «Մենք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և Վեհափառի կողքին ենք»։

Ակցիայի մասնակիցները պատասխան են պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Հովնան Տերտերյանից։ Նրանք նաև պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։

Ակցիայի մասնակիցներին չի հաջողվել հանդիպել Հովնան Տերտերյանի հետ, նրանց լսել է Տեր Խաժակը։

Ակցիայի մասնակիցներից մի կին հայտարարել է. «Հովնանը քարը վերցրել է ուզում է կաթողիկոսի վրա գցի։ Մի հատ էդ քարը ձեռքիցդ գցի, գնա ապաշխարհիր Խոր Վիրապում։ Այդ տաս տիրադավներին պետք է ուղարկել Խոր Վիրապի փոսը որ գնան ու ապաշխարհեն։ Ոնց կարելի է Հայոց եկեղեցու վրա ձեռք բարձրացնել»։