Այսօր՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford Transit» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։





























