ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցին ընդառաջ Երևանի «Ալեքսանդր» հյուրանոց տանող և հարակից բոլոր փողոցները փակվել են երթևեկության համար։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ ճանապարհը փակել են Երևանի աղբահանության և սանմաքրման ծառայության տրանսպորտային միջոցներով։
Դրա հետևանքով քաղաքի փոքր կենտրոնում երթևեկությունը կաթվածահար վիճակում է, բոլոր փողոցները խցանված են։ Հրշեջ մեքենա է բերվել հյուրանոցի տարածք։
NEWS.am–ի թղթակցը հայտնում է, որ ոստիկանները բոլոր կողմերից ժապավեններով սահմանազատել են հյուրանոցի տարածքը։
Եվ դրսում և հյուրանոցի ներսում ծառայություն են իրականացնում ինչպես Հայաստանի ՊՊԾ–ի, այնպես էլ ԱՄՆ–ից ժամանած անվտանգության աշխատակիցները։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում են Կառավարությունից:
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:











