ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց ՀՀ վարչապետի նստավայր՝ Բաղրամյան 26, որտեղ նրան դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է արցախցիների բողոքի ակցիան։ Վենսի և Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ արցախցիների վանկարկումների ներքո։ Նրանք անգլերենով վանկարկում են՝ «Ազատություն հայ պատանդներին»։


Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։


Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:
ԱՄՆ փոխնախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:











