Իրանում ավելի քան 30 մլն  համացանցի սպառողներ չեն կարողանում մուտք գործել   mail, Yahoo mail եւ Hotmail վեբ փոստերի արտասահմանյան սերվերներ: Այս մասին հաղորդում է  Associated Press-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությանը: Իրանի հեռահաղորդակցական ընկերությունները սակայն հրաժարվել են որեւէ մեկնաբանություն անել այդ կապակցությամբ` հայտարարելով, թե իրենք դրա հետ առնչություն չունեն: