Չինաստանի Սիչուան նահանգում տիբեթցի 18-ամյա միանձնուհին ինքահրկիզման փորձ է արել:Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, աղջկան հաջողվել է փրկել:
Աբա շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, իշխանությունները հայտարարել են, թե ոչինչ չգիտեն, նշում է Free Tibet-ը:Նշենք, որ վանականները բողոք են հայտնում Չինաստանի իշխանությունների քաղաքականության դեմ եւ պահանջում են դալայ լամայի վերադարձը, որն ստիպված է եղել փախչել Հնդկաստան 1959թ-ի անհաջող ապստամբությունից հետո:
Վերջին ամիսներին Տիբեթում լուրջ հուզումներն են: Մեկ տարվա ընթացքում 11 տիբեթցի վանականներ են ինքնահրկիզվել` այդ կերպ հայտնելով իրենց բողոքը Չինաստանի իշխանությունների գործողությունների դեմ:




























