Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի անդամների շրջանում Սիրիայի վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ծրագիրն աջակցող ոչ մի նոր բանաձեւ էլ չի տարածել:«Սաուդյան Արաբիայի կողմից ոչ մի նախագիծ էլ Գլխավոր վեհաժողվին չի ներկայացվել»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն, տեղեկացնում է  Reuters-ը:

NEWS.am-ը հաղորդել էր, որ լրատվամիջոցները տեղեկություոններ են տարածել այն մասին, թե Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները փետրվարի 10 -ին Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւ են ներկայացրել ԳՎ, որն ամբողջությամբ պաշտպանում է ԱՊԼ ծրագիրը եւ, ընդհանուր առմամբ, նման է այն նախագծին, որն Անվտանգության խորհրդում փետրվարի 4-ին արգելափակել էին Ռուսաստանն ու Չինաստանը: