Թուրքիայի ռազմաօդային  ուժերի օդանավերը փետրվարի 12-ի գիշերը ռմբահարել են Իրաքի հյուսիսը, որտեղ տեղակայված են Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների բազաները:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը,  հաղորդում են, որ թիրախները եղել են քրդերի թաքստոցներն ու քարանձավները: Ռազմական գործողությունների արդյունքում երկու բազա է ռմբահարվել:

Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան: